Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Գայա Արզումանյանի սկանդալային հարցազրույցը նրան կրկին կանգնեցրել է քննադատությունների կենտրոնում:
«Ես 33 տարեկան եմ եւ կույս եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ՝ չի էլ լինի: Ընտրյալս ամենակարեւորը պիտի լինի արցախցի: Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ». հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած այս մտքերը բավականին բուռն քննադատությունների առիթ են հանդիսացել: Ավելի ուշ համացանցում հայտնվեց «Գայա՛, դու միշտ վուլգար ես, տկլոր ու այլանդակ շպարով, անգամ մազ ֆենելու գնալիս» վերնագրով նյութը, որտեղ հնչել էին անձնական վիրավորանքներ, անգամ անդրադարձել նրա ծնողներին:

Life.panorama.am-ը տարածված քննադատությունների եւ այժմ Գայա Արզումանյանի հոգեվիճակի մասին փորձեց խոսել երգչուհու հետ, սակայն նա հրաժարվեց անձամբ խոսել՝ ասելով, որ մեկնաբանություններ կտա իր պրոդյուսերը՝ Արայիկ Գաբաջյանը:
Մեզ հետ զրույցում Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ հարցազրույցը փոքր-ինչ սխալ է մեկնաբանված.
«Նախ պետք է ասեմ, որ տվյալ հարցազրույցը սխալ է մեկնաբանվել: Հարցազրույցի ընթացքում լրագրողի կողմից անընդհատ հնչում էին հարցեր սիրեկանների մասին, ու տարօինակ էր նրա պահվածքը, երբ եկել է երգչուհու հետ հարցազրույցի ու անընդհատ խոսում է նրա անձնական հարաբերություններից, հատկապես սիրեկաններից: Գայան էլ հարցազրույցի ժամանակ ասաց ես սիրեկան չունեմ եւ որեւէ մեկի հետ չեմ քնել, նա չի նշել, թե կույս է: Հենց այս մասն էլ վերցնելով՝ սկսեցին շահարկել այդ նախադասությունը: Ավելի ուշ, մյուս կայքը վերցրեց ամենասկանդալային հատվածներն ու նոր նյութ կառուցեց: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ ամենը արվում է դիտողներ ունենալու, շատ լայքեր հավաքելու համար, բայց ցավալին այն է, որ մեր կատարած շատ լավ գործեր նույն ակտիվությամբ չի լուսաբանվում ու նկատվում»,- պատմեց պրոդյուսերը:
Անդրադառնալով նյութում ընտանիքին վերաբերող վիրավորական ենթատեքստերին՝ Արայիկը նշեց.
«Իհարկե, Գայային վրդովվեցրել է, երբ խոսվել է իր ծնողների մասին: Շատ տհաճ է այս ամենը, երբ ընտանիքը որեւէ կապ չունի: Սա վիրավորական է եւ տվյալ կայքն այսուհետ մեզնից որեւէ մեկնաբանություն չի ստանա: Այս տեսակ նյութերով լրագորղը փորձում է կայանալ, ու շատ վատ է, որ կայանալու այլ ճանապարհ նրանք չունեն»:
Ինչ վերաբերվում է Գայայի հեռախոսի քեյսին, Արայիկ Գաբաջյանը նկատեց, որ իրականում հեռախոսը ոչ թե Գայայինն է, այլ իրենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/05/gaya-arzumanyan/598464