Լոգասենյակը տան ամենակարևոր հատվածներից մեկն է, որը կիրառական նշանակություն ունի․այստեղ բացի հիգիենիկ և կոսմետիկ միջոցառումներից, նաև հանգստանում ենք ծանր օրվա ավարտին, կամ թարմանում վաղ առավոտյան ։

2017թ-ին նորաձև լոգասենյակների դիզայնը նպատակ ունի լոգասենյակը վերածել առավելագույնս ոճային, հարմարավետ և նորաձև տարածքի՝ առանց ֆունկցիոնալության խաթարման։

Եթե 2016-ի նորաձևությունը մինիմալիզմի և պարզության վրա էր հիմնված, ապա այս տարի լակոնիկ ոճը փոխարինվում է դեկորների հագեցվածությամբ։
Օգտագործվող նյութերն էլ բազմազան են և նոր ուղղություններով։ Նորաոճ են կերամիկան, ապակին, փայտը, բնական կամ արհեստական քարերը։
Այս սեզոնում լոգասենյակի լուսավորությունն էլ է փոխված՝ մեկ ընդհանուր լույսի աղբյուրը փոխարինվել է տարբեր լուսային հատվածներով։
Դիզայնում առաջատար է սպիտակը, միանշանակ՝ այն վիզուալ ընդլայնում է տարածքը և ընդգծում մաքրությունը։ Դասական սևի և սպիտակի համադրությունն է առաջատար գունային գամման ընտրելիս։ Մոխրագույնը, ինչպես նախորդ սեզոնում, 2017 թ-ին էլ շատ դիզայներների ընտրությունն է։
Քարը օգտագործվում է ամենաանսպասելի տեղերում և ձևերով։ Հիանալի տարբերակ է հատակը քարերի խոշոր, ողորկ կտորներով պատել՝ կարծես ծովափում ես ողջ տարի։


Նյութի աղբյուրը՝ House-Interior.net