Շոուբիզնեսը մի շատ վատ առանձնահատկություն ունի: Հեղինակային իրավունքներն՝ ամենալայն իմաստով, հաճախ են այնտեղ խախտվում: Մի արտիստը մյուսից է բան գողանում, մյուսը՝ երրորդից ու այսպես միմյանց հաշվին ինքնահաստատվում են ու իբր պարզերես դառնում հանդիսատեսի առաջ:

Շատ կան նմանատիպ երևույթներ մեզանում, որի դրսևորումներից մեկի մասին էլ հիմա կխոսենք ու կներկայցնենք փաստերով:

Ինչպես հայտի է, երգչուհի Քրիստինե Պեպելյանը օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Հավատա» երգի հիման վրա:

Տեսահոլովակն այս բավական յուրահատուկ է: Տեսարաններում երգչուհին բացակայում է, ու հնչում է միայն նրա ձայնը:

Իհարկե, միգուցե այս ամենն այնքան էլ խնդրահարույց չդիտվեր, միգուցե հարցեր առաջ չբերեր, եթե չլիներ մի հանգամանք,որը լուրջ հարցականների ու բազմակետերի տեղիք է տալիս:

Բանն այն է, որ «Հավատա» երգը տարիներ առաջ երգվել է մեկ այլ երգչի կողմից, ով այն կատարել է հարսանեկան խնջույքի ժամանակ և Առագաստ սրճարանում:

Նշենք, հստակ փաստող նյութերը գտնվում են USArmenianews-ի տրամադրության տակ:

Դիտելով տարիներ առաջ նկարահանված տեսանյութերը, հասկանում ենք, որ «Հավատա» երգն ամենևին էլ չի գրվել հատուկ Քրիստինե Պեպելյանի համար, ինչպես ներկայացնում է երգչուհին իր հարցազրուցներից մեկում, քանի որ եթե այդպես լիներ,ապա 2 տարի առաջ այդ նույն երգը, նույն գործիքավորմամբ, նույն բառերով ինչպես կարող էր կատարել երգիչ Նարեկ Մակարյանը:

Բացի սա՝ այլ խնդիրներ էլ կան նաև կապված տեսահոլովակի հետ: Տեսահոլովակն ամբողջական չէ, հասկանալի է նաև այն առումով, որ տեսահոլովակն ըստ էության, ի սկզբանե նախատեսված չի եղել Քրիստինե Պեպելյանի համար, ինչի պատճառով էլ նա այնտեղ չի երևում:

Փաստորեն Պեպելյանի այն պնդումները, թե «Հավատա» երգը գրվել է հատուկ ու միմիայն իր համար, չի՛ համապատասխանում իրականությանը:

Հիմա հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք մի երգի պատճառով Քրիստինե Պեպելյանը հարցականի տակ դներ սեփական խոսքն ու հայտնվեր տգեղ իրավիճակում՝ այն դեպքում, երբ նա սիրված երգչուհի է և հասցրել է ունենալ երկրպագուների մեծ բանակ:

Որքանո՞վ կարելի է Պեպելյանի դիրքորոշումն արդարացի ու արժանահավատ համարել:

Ցավոք, այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ սուտն ու կեղծիքը բնորոշ են ոչ միայն քաղաքականությանն, ինչը, թերևս, դասագրքային ճշմարտություն է,այլև մշակույթի մի ճյուղը հանդիսացող շոուբիզնեսին:

Կարծում ենք ստեղծված իրավիճակը պատիվ չի բերում և ոչ մեկին, ու չարժեր հանուն ինչ-որ մի երգի ներքաշվել նման տհաճ պատմության մեջ:

Բաց աշխարհ է, ուր ստելը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ…

Հ.Գ. Քանի որ երգի վերնագիրը «Հավատա» է, համոզված ենք, որ հանրությունը իմանալով այս ամենի մասին կցանկանա պարզաբանումներ ստանալ Քրիստինե Պեպելյանից և Նարեկ Մակարյանից հիշյալ երգի կատարման վերաբերյալ, և հանրությունը վերջնականապես կորոշի՝ թե ո՞ւմ հավատալ:

USArmenianews-ը պատրաստ է հարթակ տրամադրել երգիչներին` այս ամենը պարզաբանելու համար: