1. Թույլ տալ նրան քեզ ծիծաղեցնել

Թող քո տղամարդն իմանա, որ ստիպում է քեզ ծիծաղել: Դրանով դու նրան հասկացնում ես, որ իսկապես սիրում ու գնահատում ես նրան: Իսկ ժպի՞տը, որը գալիս է այդ ծիծաղի հետ: Դա թուլացնում է նրան ու դարձնում փափուկ քո ձեռքերի մեջ:

2. Շնորհակալ եղիր

Տղամարդը սիրում է հոգ տանել մերձավորների մասին: Սակայն ժամանակակից տղամարդու համար ավելի դժվար է դարձել տալը, քանի որ ժամանակակից կինը հետ է վարժվել ընդունելուց: Սովորաբար երկու տարբերակ է լինում՝ կա՛մ կինը սառնորեն է ընդունում նվերը՝ ակնարկելով, որ բավականաչափ չի ստացել, կա՛մ ընդհանրապես հրաժարվում է ու ասում, որ դրան արժանի չէ: Բաց եղիր, երբ տղամարդը նվեր է մատուցում. կապ չունի՝ մեծ, թե փոքր: Նա երջանիկ կլինի տեսնել, որ հաճելի բան է արել քեզ համար:

3. Մի փորձիր շատ օգտակար լինել

Կանայք իրենց բնույթով դաստիարակ են: Մենք երկար ժամանակ հոգ ենք տանում բոլորի մասին այն աստիճան, որ մոռանում ենք մեր մասին, հետո դրա համար նեղանում ենք կյանքից: Բայց տղամարդիկ դա չեն ուզում: Նրանք չեն ուզում, որ մենք շատ օգտակար լինենք:

Տղամարդկանց դուր չի գալիս լվանալ ափսեները կամ քեզ հետ միասին ծննդյան նվերներ ընտրել քո ծնողների համար: Թող նա զբաղվի իր գործերով՝ մեքենայով, վերանորոգմամբ, շաբաթվա համար ծանր գնումներով: Տղամարդը պետք է զգա, որ կա աշխատանք, որը կինը չի կարող անել: Եվս մի բան. երբ դուք տղամարդուն շրջապատում եք հիպերհոգատարությամբ, նա ձեզ սկսում է որպես մոր վերաբերվել, դա ձեզ պե՞տք է:

4. Կանացի եղիր

Ժամանակակից աշխարհում սեռերի հավասարության պայքար է գնում: Կանայք կարող են անել այն ամենը, ինչ տղամարդիկ, եւ դադարել են ավելի քնքուշ լինել: Բայց մարդկային բնույթն անտեսել մենք չենք կարող: Տղամարդիկ ծնվել են առնական, կանայք՝ կանացի լինելու համար: Երկու սեռերն էլ ստանդարտ գծեր ունեն. տղամարդիկ ուժեղ եւ կամային են, կանայք՝ փափուկ ու հոգատար: Եվ տղամարդիկ ու կանայք արձագանքում են փոխադարձաբար միմյանց նրբությանն ու ուժին:

Ուստի թույլ տուր քեզ փոքրիկ աղջիկ լինել, քնքուշ լինել քո տղամարդու հետ: Թույլ տուր, որ նա իրեն տղամարդ զգա քո կողքին:

5. Զգացնել տուր, երբ նա քեզ իսկական հաճույք է պատճառում

Զույգի համատեղ կյանքը նաեւ սեքսուալ բավականության նոր կետերի մշտական որոնում է, եւ եթե նա գտնում է այդպիսի մի կետ, զգացնել տուր այդ մասին: Տղամարդու յուրաքանչյուր սեքսուալ հաղթանակ մեծ ավար է, որը նա պահելու է, եւ հրաշալի խթան՝ նորերը գտնելու: Բաց եղիր եւ մի թաքցրու քո զգացմունքերը, երբ քեզ իսկապես հաճելի է: