Ելենա Մալիշևայի «մերկ» սելֆին համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Ռուս հաղորդավարուհի Ելենա Մալիշևան սկանդալի կենտրոնում է հայտնվել «մերկ» սելֆիի պատճառով։ Ինտերնետաբնակները զարմացել են, թե ինչ երիտասարդ ու թարմ տեսք ունի Մալիշևան։ Հաղորդավարուհին արդեն մեկնաբանել է նման կադրերի՝ ցանցում հայտնվելը։


Ելենան հերքել է այդ լուսանկարի իսկությունը lenta.ru-ի հետ զրույցում։ «Այդ լուսանկարն ինձ հետ որևէ կապ չունի»,- ասել է նա։ Հաղորդավարուհին վստահեցրել է, որ դա ստեղծվել է ֆոտոշոփի միջոցով։ Նա հավելել է, որ առաջին անգամ չէ իր հետ նման բան տեղի ունենում, ու ինքն անտարբեր է արդեն նման երևույթներին։