Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ խոստումը պահելու երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր թվիթերյան էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին եւ երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալ այն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Քիմ Քարդաշյանը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Նշենք, որ Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից: