Ճարպերն այրելու համար այս դիետան պարադոքսալ է թվում, համաձայն որի նիհարելու համար պետք է սնվել հիմնականում ճարպերով: Բայց արդյունքը ավելորդ քաշի կորուստն է, գերազանց ինքնազգացողությունը, քաղցի զգացողության բացակայությունը և առողջության ամրացումը:

Low Carb High Fat («Քիչ ածխաջրեր, շատ ճարպեր»)՝ սնվելու համակարգ, որի գլխավոր սկզբունքը շատ պարզ է. անհրաժեշտ է օգտագործել մինիմալ շաքար և օսլա և որքան հնարավոր է շատ ամբողջական կերակուր՝ հարուստ ճարպերով, սպիտակուցներով և սննդային թաղանթանյութով:

Ճարպային դիետա

Սա իսկական հեղափոխություն է սննդակարգի մեջ: Բարձր ճարպային դիետան մեծ տարածում է գտել Շվեդիայում, հետո դրա մասին իմացել են ամբողջ աշխարհում:

LCHF-ի գլխավոր առավելությունն այն է, որ քաղցի զգացողությունն ընդհանրապես չի տանջում: Մարդը հեշտությամբ է նիհարում, որովհետև ճարպոտ կերակուրները ամբողջությամբ կշտացնում են: Շաքարի մակարդակն արյան մեջ ստաբիլանում է:
Անցնենք ճաշացանկին: Նշված մթերքները խորհուրդ է տրվում օգտագործել խելամիտ քանակներով:

Ինչ է կարելի ուտել.

1. Միս, ձուկ, թռչնամիս, ծովամթերք:
2. Հավկիթ:
3. Խոզապուխտ, բեկին, խամոն և այլն:
4. Նրբերշիկ, երշիկ (օսլա չպարունակող):
5. Սերուցք (30-4 տոկոս յուղայնությամբ):
6. Թթվասեր (ամենայուղոտը):
7. Ամենայուղոտ կաթնաշոռը:
8. Պանիրներ:
9. Յուղոտ սոուսներ՝ առանց շաքարի:
10. Ավոկադո:
11. Բանջարեղեններ, որոնք աճում են հողի մակերեսին:
12. Բողկ:
13. Ձիթապտուղ:
14. Կիտրոն:
15. Սունկ:
16. Տոֆու:
17. Կարագ:
18. Բուսայուղ Օմեգա 6-ի ցածր պարունակությամբ:
19. Ցածր ածխաջրային հատիկեղեն:
20. Ջուր, թեր և սուրք՝ առանց շաքարի, սերուցքով սուրճ:

Ինչ կարելի է օգագործել սահմանափակ քանակությամբ.

1. Հատապտուղներ:
2. ընկույզ:
3. Դդում:
4. Բնական շաքարի փոխարինիչներ:
5. Չոր գինի:
6. Օղի, վիսկի, ջին, կոնյակ, ռոմ:

Ինչ չի կարելի ուտել.

1. Կաթ, կեֆիր:
2. Գազար, բազուկ, սոխ:
3. Կանաչ ոլոռ:
4. Շոկոլադ:
5. Արևածաղկի ձեթ:
6. Շաքար:
7. Ալյուրից պատրաստված մթերք:
8. Շիլաներ:
9. Բրինձ:
10. Մակարոնեղեն:
11. Լոբի:
12. Չրեղեն:
13. Քաղցր յոգուրտ:
14. Կարտոֆիլ:
15. Կետչուպ:

Օրվա մոտավոր մենյուն.

1. Նախաճաշ

3 ձվով և լոլիկով ձվածեղ, կրծքամիս, պանիր, կանաչի, վարունգ:

2. Երկրորդ նախաճաշ

Սերուցքով սուրճ, սերուցքով և թթվասերով կաթնաշոռ:

3. Ճաշ

Հավի կրծքամիս, կարագով պատրաստված ծաղկակաղամբ, թարմ բանջարեղենով և թթվասերով աղցան:

4. Ընթրիք

Սերուցքով տապակած հավի լյարդ, տապակած դդմիկ, լոլիկով, սոխով, նեխուրով, ընկույզով և թթվասերով աղցան, սերուցքով թեյ: