1. Ուրախություն՝ հնարավորությունից

Մեզ հաճախ են ասում, թե ինչի ենք մենք ունակ հասնելու՝ դրանով մեզ դնելով սպասումների մեջ: Ձեր վրա աշխատանքը պետք է ներառի սահմանափակող համոզմունքների հաղթահարումը: Դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել՝ ուշադրություն դարձնելով ոգեշնչման յուրաքանչյուր զգացողության։

Եթե ձեզ մոտ նման զգացողություն է առաջանում, փորձեք ամբողջությամբ համագործակցել ձեր մտքերի ու զգացմունքների հետ: Եթե նոր հնարավորությունը ոգեշնչում է՝ գնացեք նրա հետեւից: Եւ թող որ այն չհամապատասխանի ձեր կանխակալ գաղափարներին կամ անգամ հակասի «ողջամտությանը»:

2. Զգացողություն, որ առողջ չեք

Շատերի մոտ է լինում այն տարօրինակ զգացողությունը, թե օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ: Մեզնից շատերը, սակայն, դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Մի անտեսեք նման ներքին զգացողությունը: Դա կարող է ձեզ օգնել ապագայում ավելի լուրջ խնդրից խուսափելու համար:

Դուք կարող եք որոշակի տեղում ցավ զգալ, ոչ ստանդարտ զգացողություններ կամ պարզապես դիսբալանսի նյարդայնացնող զգացողություն ունենալ: Ձեր մարմինն ավելի շատ գիտի, քան ձեզ թվում է: Ուստի այդ դեպքերում այցելեք բժշկի: Սակայն պետք է հիշել նաեւ, որ տհաճ զգացողությունները կարող են առաջանալ նաեւ հոգեբանական սթրեսից եւ կարող են որոշակի զգացմունքների հետեւանք լինել:

Տհաճ զգացողությունը կարող է նաեւ բոլորովին այլ պատճառ ունենալ՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական. եթե դուք դատարկության զգացողություն, հանկարծակի ցավ կամ անգամ սրտխառնոց եք ունենում կոնկրետ մարդու շրջապատում, ապա դա կարող է լինել Տիզերքից ուղարկված նախազգուշացում, որ այդ մարդն արգելափակում է ձեր կենսական էներգիան:

3. Վտանգի զգացողություն

Վախի զգացողությունը հաճախ հանկարծակի է ի հայտ գալիս: Անկախ նրանից՝ որտեղ է այն առաջացել, լուրջ վերաբերվեք դրան եւ փորձեք փոխել իրավիճակը:

Հիշեք, որ ձեր ուղեղի մեծ մասը զբաղեցնում են ենթագիտակցական ու անգիտակցական պրոցեսները, որոնք անհասանելի են մեր գիտակցական մտքին, ուստի դուք կարող եք շատ բան իմանալ՝ անգամ չգիտակցելով դրա մասին:

4. Ինչ-որ մեկով տարվելու զգացողություն

Բնազդները մշտապես ուշադրության են արժանի: Դրանցից մեկը, օրինակ, կարող է լինել ինչ-որ մեկին օգնելու ձգտումը, եթե անգամ դուք չեք հասկանում, թե ինչու նրան կարող է օգնություն պահանջվել: Դուք կարող եք նկատել ժեստեր կամ ուրիշ նշաններ, որոնք վկայում են սթրեսի մասին: Իսկ երբեմն դուք կարող եք պարզապես զգալ, որ կոնկրետ մարդը կարող է օգնել ձեզ իրականացնել ամենամեծ երազանքը: Եթե դուք այնպիսի զգացողություն ունեք, որ ինչ-որ մեկի հետ պետք է խոսեք, քաղաքավարի կերպով սկսեք զրույցը, հետո կտեսնեք՝ ինչի է այն հանգեցնում:

5. Սեփական ճշմարտության զգացողություն

Շատ գեղեցիկ սիրո կամ հաջողությունների պատմություններ սկսել են ճիշտ օգտագործված մեկ պահից, որը հնարավոր էր նաեւ անտեսել: Ձեր սիրտը գիտի՝ ինչն է ձեզ համար լավ եւ ձեզ ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, որը ձեր ուղեղն սկսում է մշակել:

Նկատելով այդ ազդանշանները՝ ավելի վստահ դարձեք եւ սովորեք լսել ինտուիցիային: