Համընդհանուր էր հնգյակի հետ կապված ուրախությունը, նույնչափ ընդհանրական է նաև մահացած փոքրիկների հետ կապված անսահման տխրությունը։ Բայց հուզական աշխարհից, թեև շատ դժվար է, փորձենք դուրս գալ նման դեպքերի վերաբերյալ համաշխարհային բժշկագիտության աստիճաններով։
Ողջ օրը համաշխարհային բժշկագիտության մեջ փորփրում էի հնգյակի վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Գիտեմ, որ հուզական նման վիճակում դժվար է լսել բժիշկներին, դժվար է անգամ հավատալ։

Կարո՞ղ էին բժիշկները փրկել փոքրիկներին․․․

Կներկայացնեմ այն, ինչ այս պահին անհրաժեշտ է։

Բժշկության մեջ 37 շաբաթականից շուտ ցանկացած ծննդաբերություն համարվում է վաղաժամ և համարվում է մանկական մահացությունների հիմնական պատճառը։ Առողջության համաշխարհային կազմակերպությունը (WHO) տարանջատում է վաղաժամ ծննդաբերության հետևյալ երեք փուլերը․
1․ Ծայրահեղ, խորը անհաս – մինչև 28 շաբաթական (եթե քաշը պակասում է 1000 գրամից)
2․ Խիստ անհաս- 28-ից 32 շաբաթական
3․ Անհաս- 32-ից 37 շաբաթական
23 շաբաթականից շուտ ծնված երեխաների ապրելու հավանականությունը գրեթե 0 տոկոս է։
23 շաբաթականում ծնվածների ապրելու հավանականությունը 15 տոկոս է։
24 շաբաթականում ծնվածների ապրելու հավանականությունը 55 տոկոս է։
Եթե ունենք 28 շաբաթական հնգյակ, նրանց աճը համապատասխանում է 25-26 շաբաթական պտղի աճին։


ՀԳ Իմ կողմից՝ լռություն։ Շատ դառը դեղ է, շա՜տ․․․

Tommy’s անգլիական հետազոտական կենտրոն (tommys. org)

Նյութի աղբյուրը ` Hraparak.am