Ավելորդ ճարպերն այրելու տարբեր եղանակներ կան։ Steptohealth.ru-ն գրում է, որ դրանցից մեկն ածխաջրերը սննդակարգից բացառելն է։ Սննդակարգում ածխաջրերը բացառվում են, կամ դրանց օգտագործումը հասցվում է նվազագույնի, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է էներգիա վերցնել ճարպերից։ Այդ դեպքում օրգանիզմն օգտագործում է ինչպես սննդի միջոցով ստացվող, այնպես էլ օրգանիզմում կուտակված ճարպերը։

1. Սահմանափակեք ածխաջրերի օգտագործումը։ Օրվա ընթացում օգտագործվող ածխաջրերի քանակը չպետք է գերազանցի 15-20 գրամը։ Այս դեպքում օրգանիզմը գլյուկոզան ու շաքարը չի կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր և սկսում է էներգիա ստանալ ճարպաթթուներից։

2. Սննդակարգ ներառեք կոկոսի յուղ։ Ավելորդ ճարպն ավելի արագ այրելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում կոկոսի յուղ ներառել։ Այն արագ յուրացվող ճարպեր է պարունակում, էներգիայի լավ աղբյուր է։

3. Սննդակարգում առողջ ճարպեր ներառեք։ Ավելորդ ճարպից ազատվելու հաջորդ քայլը. սննդակարգում ներառում ենք առողջ ճարպեր, ինչպիսիք են.

• ձիթապտղի յուղ
• ավոկադո
• կարագ։

Այս դեպքում, սակայն, հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել օգտագործվող ճարպերի քանակին, քանի որ դրանք բավական կալորիական են։ Կարևոր է նաև, որ ճարպերը բնական լինեն։

4. Սննդակարգում ավելացրեք օգտագործվող սպիտակուցների քանակը։ Սպիտակուցները վերածվում են ամինաթթուների։ Դրանք հարկավոր են մկանային զանգվածի վերականգնման համար։