1. Որ դուք մտածում եք, թե նրա նախկինը զզվելի արարած է:

Եթե անգամ դա այդպես է, այդ մասին սխալ կլինի բարձրաձայն ասելը: Դա տհաճ է եւ կնմանվի խանդի:

2. Երբ դուք ատում եք ձեր մարմնի ինչ-որ մասը:

Շատերի մոտ են լինում ինքնագնահատականի տատանումներ: Բայց երբ դուք ուշադրությունը հրավիրում եք նրա վրա, թե ձեզ ինչը դուր չի գալիս, դուք երկու նպատակի եք հասնեում՝ տղամարդու ուշադրությունը հրավիրում եք ձեր թերության վրա, եւ ձեզ թունավորում եք բացասական մտքերով: Եթե ուզում եք այդ մասին խոսել՝ ավելի լավ է դա կատակով անել եւ ծիծաղել ինքներդ ձեզ վրա, ոչ թե ասել, թե ատում եք:

3. Որ դուք ատում եք ձեր նախկինին:

Հնարավոր է ՝ նա կոտրել է ձեր սիրտը, դավաճանել է, եւ դուք պատրաստ եք ձեր երեւակայության մեջ նրա համար ամենադաժան վրեժը լուծել: Բայց այդ ամենը ձեզ համար պահեք: Այլապես ձեր էմոցիոնալ մեկնաբանությունները ձեր ներկա զուգընկերոջը կհուշեն, որ ձեր նախկինին չեք մոռացել:

4. Որ դուք ավելորդ ռոմանտիկա չեք սիրում։

Վալենտինի օր, ամուսնության կամ ծաոթության տարեդարձեր եւ այլն: Տեսականորեն դուք կարող եք դրանք չսիրել, բայց համապատասխան տղամարդուն գտնելու դեպքում ՝ դուք կցանկանք նաեւ նրա ուշադրությունը այդ օրերի նկատմամբ: Ուստի ի սկզբանե մի սահամանափակեք:

5. Որ դուք ծիծաղում եք նրա վրա:

Երբ մարդը ինչ-որ հիմար կամ անհեթեթ բան է անում, առաջին ռեակցիան սովորաբար ծիծաղն է: Բայց կարեւոր է ցույց չտալ, որ դուք նրա վրա եք ծիծաղում. տղամարդիկ դա չեն սիրում: Ավելի լավ է ասել, որ ծիծաղում եք իրավիճակի վրա եւ հիշեք նմանտիպ մի պատմություն:

6. Որ նա մինչ այդ ձեր ունեցածներից ամենալավն է:

Թվում է, թե դուք նրան հաճոյախոսություն եք անում, բայց լսելով դա՝ տղամարդը հետեւություն է անում, թե շատ զուգընկերներ եք ունեցել նրանից առաջ եւ ոչ ոքի հետ ձեզ մոտ չի ստացվել: Կամ ավելի վատ. ձեր բոլոր հարաբերությունների ձախողման պատճառը դուք եք: