1. Մարդկանց 2/3-ը համբույրի ժամանակ գլուխը աջ է թեքում:

Պարզվում է՝ այդ սովորությունը մեզ մոտ ձեւավորվում է դեռ մինչեւ ծնունդը: Դեռեւս մոր արգանդում կուլ տալով պտղաջրերը՝ շուրթերը շարժելիս երեխաների մի մասը գլուխը թեքում է աջ, մի մասը՝ ձախ:

2. Համբույրի եւ ատրճանակից կրակելու ժամանակ օրգանիզմում արտադրվում է նույն հորմոնը:

3. Կարծում եք՝ միայն մարդի՞կ են համբուրվում:

Դա անում են նաեւ կովերը, սկյուռները եւ անգամ... խխունջները: Ճիշտ է, մարդկայինին ավելի մոտ է շիմպանզեների «պաչիկը»:

4. Իսկ չինացիները սկսել են համբուրվել՝ տեսնելով, թե ինչպես են դա անում եվրոպացիները:

5. Եթե զույգում երկուսն էլ լավ են համբուրվում, ապա, որպես կանոն, նրանք ավելի ներդաշնակ են եւ ավելի երկարատեւ են հարաբերություններում:

Դա, ի դեպ, ապացուցված է գիտականորեն:

6. Երբ դուք անկեղծորեն եք համբուրվում, օրգանիզմում հսկայական քանակությամբ երջանկության հորմոն՝ էնդորֆին է արտադրվում:

Այստեղից էլ դրական զգացողությունը, որոնք նվազագույնի են հասցնում սթրեսը:

7. Շուրթերը մաշկ են:

Շուրթերն ավելի զգայուն են, քան... ծլիկը. 10 հազար նյարդային վերջավորություն՝ 8 հազարի դիմաց: Ահա եւ պատասխանը, թե ինչու է համբույրն այդքան հաճելի եւ ինչու է հենց համբույրից սկսվում ամբողջ ինտիմ «պատմությունը»: