«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռաշամի Դեսայը Հայաստանում հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռաշամի նկարահանվում է Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ:

Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռաշամիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն:

«Ռաշամին ու Սիդհարթը չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, քանի որ Ռաշամին շատ կամակոր է: Դա սկսում է երևալ նույնիսկ կադրում: Սիդհարթը միակը չէ նկարահանման հրապարակում, որ խուսափում է Ռաշամիի հետ շփվել»,- ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:

Նշենք նաև, որ որոշ ժամանակ առաջ երկրպագուները համոզված էին, որ Ռաշամին ու Սիդհարթը ոչ միայն կոլեգաներ են, այլև սիրավեպ ունեն: Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ Ռաշամին շատ է դուր եկել Սիդհարթին, ու նրանք շատ ժամանակ են անցկանցում միասին: Դերասանները հերքում էին այդ տեղեկությունները։ Հիմա նրանց միջով ինչ–որ սև կատու է անցել։