Էկրանավորված տեխնիկական միջոցները (հեռուստացույց, համակարգիչ, պլանշետ…) խլում են մարդկային կյանքի 30 տարին. նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի գիտնականները. հայտնում է Raut լրատվականը:

Ըստ հետազոտողների՝ մարդ օրական միջին հաշվով 9 ժամ անցկացնում է էկրանների առջև, այսինքն՝ շաբաթական մոտ 63 ժամ կամ ամսական 274 ժամ (ամսական շուրջ 11 օր):

Իսկ եթե մարդկային կյանքի միջին տևողությունը դիտարկենք 80 տարի, ապա ստացվում է, որ մարդ էկրանի առջև անցկացնում է 262.800 ժամ (կամ 10950 օր), այսինքն՝ 30 տարի:

Հատկանշական է, որ ներկայումս նկատվում է սոցիալական ցանցերի ժողովրդականացման խթանման միտում, ինչի արդյունքում երեխաներն սկսում են էկրանների (այդ թվում՝ հեռուստացույցի) առջև նույնքան ժամանակ անցկացնել, որքան մեծահասակները:

Սա առաջ է բերում մի շարք բացասական հետևանքներ, քանի որ մանկան հոգեկան աշխարհը դեռևս բավարար չափով ձևավորված չէ, այդ իսկ պատճառով հեշտությամբ տրվում է արտաքին գրգռիչ ազդեցություններին:

Նյութի աղբյուրը՝ crossnews.am