Պարզվում է՝ Հենրիխ Մխիթարյանի հետ Հայաստան ժամանած ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան հայ խստապահանջ դասախոսի մոտ դիպլոմային աշխատանքը պաշտպանել է՝ ներկայացնելով աշխատանքի անվանումը հայերենով, որի թարգմանության հարցում Լոպիրյովան դիմել էր ընկերներից մեկի օգնությանը։

Գարիկ Մարտիրոսյանը փորձել է մանրամասներ ճշտել։ Պարզել է, որ դիպլոմային աշխատանքը եղել է հետևյալ վերտառությամբ՝ «Ներդրումների պլանավորման ռազմավարություն»։ Գարիկը խնդրել է նրան վերնագիրը հայերեն ասել, ինչին ի պատասխան շիկահեր գեղեցկուհին ասել է, թե երկար տարիներ են անցել։ Հիշողության մեջ այն մոտավոր վերականգնելով՝ նա արտաբերել է. «Ուտեմ մռութիկդ, քաղցր»։

 Նյութի աղբյուրը՝ blognews.am