Քեմբրիջի դասախոսներն արգելել են ուսանողներին հանճարներ, տաղանդներ անվանել այն համարելով սեքսիզմ։

«Այս բառերը երկար տարիների ասոցացվում են միայն տղամարդկանց և կանանց ադ դուր չի գալիս»,-նշել է Քեմբրիջի դասախոս Դելապը։
Գենդերային անհավասարության վերաբերյալ սկանդալը սկսվել է Քեմբրիջում այն ժամանակ, երբ դասախոսներից մեկը թույլատրել է ուսանողուհիներից մեկին վերցնել քննական թղթերը ու կեղծել արդյունքները։

Ըստ համալսարանի մի շարք դասախոսների, այդ քայլի իմաստն այն է, որ աղջիկները թույլ սեռի են պատկանում և դա վիրավորական է մնացած սովորողների համար։
Այդ իսկ պատճառով դասախոս Դելապը որոշել է զբաղվել գենդերային անհավասարության ուսումնասիրությամբ, այն սկսելով համալսարանի դասախոսների բառապաշարից։

«Անհրաժեշտ է ավելի ճշգրիտ գնահատական տալ և անօգտակար բառերը բացառել, որոնց իմաստները կարելի է տարբեր կերպ ընկալել»,-հավելել է վերջինս։

Նյութի աղբյուրը ` past.am