Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը բավականին հայտնի է Հոլիվուդում։ Նա քիչ հայ դերասանուհիներից է, որ կարողացել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում ու ճանաչում ստանալ։

Քչերն են նկատել, որ Հոլիվուդի հայուհին՝ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, դեռևս 2012 թվականին նկարահանվել է հանրահայտ «Սումերկի»-ում։ Ռոբերտ Պատինսոնի և Քրիստիան Ստյուրաթի անուններն առավել հայտնի դարձան հենց այս ֆիլմում նկարահանվելուց հետո, իսկ Անժելային քչերը նկատեցին։ Ֆիլմի վերջին`5-րդ մասում Անժելան մարմնավորում էր եգիպտացի վամպիրներից մեկի ընկերուհու՝ Տիայի դերը։ Սա հաջողություն էր երիտասարդ դերասանուհու մասին, սակայն այդ փաստն աննկատ մնաց։

Սարաֆյանի արևմտյան դերասանական կարիերան սկսվել է 2000 թվականին, երբ նա հայտնվել է Справедливая Эми հեռուստասերիալի դրվագներից մեկում։

Հետագայում նա ևս մի քանի փոքրիկ դեր է ունեցել հոլիվուդյան տարբեր ֆիլմերում ու հեռուստասերիալներում՝ Баффи — истребительница вампиров, Щит, 24 часа, Менталист, Мыслить как преступник, Закон и порядок: Специальный корпус և Американская история ужасов։

Երկրորդական դերեր է ունեցել նաև Каблуи, Информаторы, Любовные раны, Роковая страсть և Паранойя ֆիլմերում։

Հոլիվուդում նրան ճանաչում բերեց ամերիկյան Westworld սերիալը, որտեղ Անժելան մերկացավ։ Սարաֆյանը նկարահանվել է նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում, իսկ հայ հանդիսատեսը նրան հիշում է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմով։