Սեուլի կենդանաբանական այգում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու փղերը խեղդվելուց փրկում փոքրիկ փղիկին: Այդ մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Երկու մեծ փղերը տեսնում են, որ ձագուկն իրեն չի կարողանում ջրի երեսին պահել, նրան հրելով դուրս են հանում ջրից: Կենդանաբանական այգու աշխատողները հայտնել են, որ երեք փղերնն էլ այժմ գտնվում են լավ վիճակում: