Operativ.am-ը գրում է․

«Christie’s» աճուրդի տունը վաճառել է «Apple»-ի առաջին սերնդի վեց աշխատող համակարգիչներից մեկը: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Գնորդը համակարգչի համար 335 000 դոլար է վճարել:

Փորձագետները նշում են, որ այն ավելի մատչելի է դարձել: «Apple»-ի՝ 1976 թվականի նախորդ համակարգիչները հին էքսկլյուզիվ տեխնիկայի սիրահարներին հասանելի էին դարձել 600 և նույնիսկ 900 000 դոլարով:

«Apple I»-ի հեղինակ Սթիվեն Վոզնյակն է, ով «խնձորային» ընկերության ակունքներում է կանգնած Ջոբսի հետ միասին: Ստեղծված 200 համակարգիչներից մնացել է 63-ը, և դրանցից աշխատող են միայն վեցը:

Ավելի վաղ Գերմանիայի բնակիչը ձեռք էր բերել այդ նմուշից՝ վճարելով 130 000 դոլարով: