Գիտնականների կարծիքով՝ ամուսնական մատանիները կարող են բացասաբար ազդել տղամարդկանց սեռական կարողությունների վրա՝ գրում է newsyou.info-ն:

Պատճառը ցանկացած բարձր տեսակի մետաղի թթվայնության բարձրացումն է մաշկի հետ երկար շփումից: Մատանին քիմիական ռեակցիայի արդյունքում աստիճանաբար վնասակար նյութեր է արտադրում, որոնք բացասաբար են անդրադառնում տղամարդկանց սեռական կարողության վրա:

Գիտնականները փաստում են, որ ոսկու օքսիդի նվազագույն քանակությունն անգամ կարող է վնասել նրանց, և խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը և մաքրել մատանին: Ի հակադրություն տղամարդկանց՝ կանանց վրա նույնպիսի ազդեցություն չունի մատանին, քանի որ նրանց սեռական համակարգը ավելի լավ է պաշտպանված: