Միայն պատկերացրեք՝ ամուսնացած լինել մեկի հետ, ով ձեզ չի հարգում, չի գնահատում: Մարդ, ում համար կինը լոկ խոհարարի, մաքրուհու և սպասուհու համադրություն է: Հարկավոր է ուշադիր լինել և նկատել այն հատկանիշները, որոնք մատնում են նման տղամարդկանց:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 15 սովորություններ, որոնց առկայության պարագայում ոչ մի դեպքում մի ամուսնացեք այդ տղամարդու հետ:

1. Նեղ մտահորիզոնի տեր մարդ

Նեղ մտահորիզոնի տեր, անինքնավստահ, խանդոտ տղամարդը ամեն կերպ սահմանափակելու է ձեզ, փորձելու է կաղապարների մեջ պահել, չի վստահելու և խախտելու է ձեր բնականոն կյանքը:

2. Կենդանիներին ատող

Խոսքն, իհարկե, չի վերաբերում ալերգիային: Սակայն պարզվում է, որ տղամարդը երեխաների հետ վարվում է այնպես, ինչպես կենդանիների, ուստի եթե նա կենդանիների հետ իրեն պահում է բռի չոբանի պես, հետևություններ արեք:

3. Նա թքած ունի ձեր հարաբերությունների կանոնների վրա

Յուրաքանչյուր հարաբերություններում էլ կան որոշակի կանոններ, որոնց պետք է հետևեն երկուսն էլ: Եթե նա շարունակ խախտում է դրանք, ապա նա ձեզ չի հարգում:

4. Խախտում է իր տված խոստումները

Որոշակի առանձին բացառությունները չհաշված՝ եթե նա շարունակ խախտում է իր խոստումները, ապա նա խաղ է անում ձեզ հետ, չի հարգում, չի կարևորում:

5. Դուք նրա համար միշտ երկրորդ տեղում եք

Եթե նա շարունակ անտեսում է ձեզ, ոչինչ չի անում ձեր հարաբերություններն ավելի ամրացնելու համար, սպառողական վարք է դրսևորում և իմիջիայլոց է ձեզ վերաբերվում, հեռացեք նրանից:

6. Չի ընդունում իր սխալները

Ոչ ոք անսխալական չէ, այո՛, ոչ ոք՝ բացի նրանից (դե, սա, իհարկե, նրա կարծիքով): Նա պարոն կատարելությունն է, ամեն բան ճիշտ է ասում, ճիշտ է անում, մեղավոր են բոլորը՝ բացի իրենից, իսկ ամենաշատը մեղավոր եք հենց դուք: Եվ սա ձեզ պե՞տք է:

7. Չափազանց շատ արդարացումներ և պատճառաբանություններ

Անընդհատ արդարացնելով իր բացակայությունը, ուշացումը, պատճառաբանումներ բերելով՝ նա պարզապես անուղակի կերպով հայտնում է ձեզ՝ «ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ, քան դու»: Հավատացեք, ձեզ նման մարդը հարկավոր չէ, դուք միայն տառապելու եք:

8. Շարունակ վիճում է ձեզ հետ

Բոլոր հարաբերություններում էլ վեճեր լինում են, դա բնական է: Սակայն եթե նա անընդհատ կռիվ է փնտրում, անտեղի ձեզ կշտամբում, ապա վերջ տվեք այդ հիվանդ հարաբերություններին:

9. Թույլ չի տալիս, որ խոսեք, ընդհատում է

Նա շատ լավ է պատմություններ պատմում, սակայն հենց պահը գալիս է, որ դուք մի բան ասեք, պատմեք նրան, նա անմիջապես ընդհատում է ձեզ և սկսում իր պատմությունը: Նա այսպես ասում է «ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես զգում կամ ինչ ես ուզում ասել»:

10. Խաբեբա

Խաբելը նրա մոտ քրոնիկական բնույթ է կրում: Եվ կապ չունի ինչ առիթներով, աննշան թե նշանակալից ստեր է նա հորինում, պարզապես թողեք նրան, սուտը շատ քիչ դեպքերում է արդարացված լինում:

11. Կպչուն է

Անկախ նրանից, թե որքան շատ եք դուք իրար սիրում, ձեզ հարկավոր է անձնական տարածություն: Գուցե սկզբնական շրջանում դուք նրա կպչունությունից չնյարդայնանաք՝ մեկնաբանելով դա որպես մեծ սիրո արտահայտում, սակայն որոշ ժամանակ անց դա ձեզ կսկսի հունից հանել:

12. Ատում է ընտանիքը

Այո՛, ծնողները երբեմն նյարդայնացնում են, սակայն չի կարելի նրանց վատ վերաբերվել: Եթե նա անհարգալից է սեփական ծնողների հանդեպ, ապա ձեզ էլ չի խնայի:

13. Ծխում է

Անկախ նրանից, թե որքան շատ եք դուք նրան խնդրում, նա, միևնույն է, չի դադարեցնում ծխելը: Դա վնաս է ոչ միայն իր, այլև ձեր և ձեր ապագա երեխաների առողջությանը:

14. Ոչ հասուն մարդու պահվածք է ցուցաբերում

Նա երեխայի պես է իրեն պահում, ունակ չէ հասկանալու դիմացինին, մի փոքրիկ բանից վանում է մարդկանց, դուրս հանում իր կյանքից: Եթե դուք էլ մի թեթև սխալմունք թույլ տաք, նա ձեզ հետ էլ նույն կերպ կվարվի:

15. Կոպիտ է

Եթե նա կոպիտ է և համարձակվում է ձեզ վրա ձեռք բարձրացնել, ապա անհապաղ հեռացեք նրանից, հեռացեք այնքան արագ, որքան կարող եք: Նա հետագայում ձեռք կբարձրացնի նաև ձեր երեխաների վրա և ավելի վատ՝ նա ձեր երեխաների համար բացասական օրինակ կլինի:

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am