Ռուսաստանի անօրինական հետախուզության 95-ամյակին ընդառաջ՝ հազվագյուտ ալմաստ է անվանվել խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների պատվին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Վարդանյան ամուսինների պատվին անվանակոչված քարի յուրահատկությունն այն է, որ դա երկու սերտաճած ալմաստներ են. դա հազվագյուտ երևույթ է բնության մեջ:

Գևորգ և Գոհար Վարդանյան ամուսինները Ռուսաստանի պատմության ամենալեգենդար հետախույզներից են: Այս գիշեր ժամը 01.30-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում տեղի է ունեցել ««Անիտա» կոդային անվան տակ» փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է Գոհար Վարդանյանի և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև երկխոսության ձևաչափով: