Life.tert.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ամառային պատրաստվում է հանգիստը անցկացնել ծովափնյա քաղաքում` ամուսնու և փոքրիկ Արիանայի հետ: Tert.am Life–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լուսինեն։

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ընտանիքիս հետ կհանգստանամ Հունաստանում։ Իհարկե, այլ քաղաքում։ Մենք սիրում ենք ամռանը հանգստի մեկնել ծովափնյա վայրեր։ Հատկապես, Արիանան շատ է սիրում ջուր։ Արդեն անհամբեր սպասում ենք այդ օրվան»,–ասաց Լուսինեն։

Վերջինս նշեց, որ բացի նրանից` Հունաստանում կլիմայական պայմանները բարենպաստ են, նաև թռիչքի համար մոտ է։ «Երեխայի հետ գնալու համար շատ հարմար է Հունաստանը։ Անցյալ տարի Արիանան իրեն շատ լավ պահեց և մեզ համար էլ շատ հետաքրքիր անցավ։ Կարծում եմ` այս տարի էլ ավելի լավ կանցնի, քանի որ Արիանան մեծ է և ավելի հանգիստ կլինի։ Ամենաքիչը երկու շաբաթ այնտեղ կլինենք»,– ասաց նա։

Լուսինեն հավելեց, որ շատ է ուզում գնալ Պորտուգալիա։ «Շատ եմ ուզում գնալ Պորտուգալիա շրջագայել ու տեսարժան վայրերում լինել։ Բայց գիտեմ, որ երեխայի հետ չի ստացվի, քանի որ Արիանան փոքր է։ Այս տարի չեմ կարող ասել կիրականացնեմ այն, թե ոչ, քանի որ աշխատանքիս հետ կապված զբաղվածություն ունեմ»,– եզրափակեց Լուսինեն։

Նյութի աղբյուրը` Life.tert.am