Երբ մարդիկ սիրահարվում են, նրանք կորցնում են սառը դատելու կարողությունն ու առաջնորդվում են միայն զգացմունքներով:
Ըստ creu.ru-ի կանայք սկսում են համապատասխանել տղամարդու ցանկություններին, իսկ տղամարդկանց պահանջները միայն ավելանում են: Եթե դուք ուժեղ կին եք, ապա երբեք…
1. Մի փոխեք ձեր արտաքինը հանուն ինչ որ մեկի
Դուք ուժեղ ու կայացած եք, և ձեր կողքին պետք է այդպիսի տղամարդ լինի: Նա պետք է սիրի ձեզ այնպիսին ինչպիսին կաք, և երբեք չփորձի ինչ որ բան փոխել: Դուք վառ անհատականություն եք, տղամարդու պատճառով մի սպանեք այն:
2. Մի զոհաբերեք ձեր նախասիրությունները
Ոչ ոք չպետք է կանգնի ձեր ու ձեր երազանքների միջև: Սա ձեր կյանքն է, և այն մեկ անգամ եք ապրելու: Անցկացրեք այն այնպես ինչպես ցանկանում եք, իսկ ձեր սիրելի տղամարդը միայն պետք է աջակցի ձեզ այդ հարցում:
3. Մի սպասեք նրա թույլատվությանը
Ուժեղ կինը իր կանոններով է խաղում, և երբեք չի սպասում ինչ որ մեկի թույլատվությանը: Դուք պետք է վճռական լինեք, ու հասնեք ձեր նպատակներին:
4. Մի փոխեք ձեր պլանները
Ինչ որ լուրջ առիթով պլանները փոխել կարելի է, սակայն մեկ այլ բան է, եթե ամեն ինչ թողնում եք միայն նրա հետ հանդիպելու համար: Երբեք մի զոհեք ձեր ընտանիքի ու ընկերների հետ հանդիպումները նրան տեսնելու համար: Եթե նա վստահում ու հարգում է ձեզ, ապա դեմ չի լինի տեղափոխել ձեր հանդիպումները:
5. Մի թողեք նրան փոխել ձեզ
Երբեք մի փոխվեք, եթե ինքներդ դա չեք ցանկանում: Իսկ, եթե որոշել եք ինչ որ բան փոխել նրա համար՝ դա պետք է ձեր վրա դրական անդրադարձ ունենա: Եթե նա պատրաստ է սիրել ձեզ միայն այն դեպքում, երբ ինչ որ բաներ կփոխեք, ապա դա իսկական սեր չէ: Երբեք չկորցնեք ինքներդ ձեզ: