Մենք հաճախ չենք պատկերացնում՝ ինչ արժեքավոր իրեր ունենք: Այս հոդվածի հերոս անգլիական Քար ընտանիքն էլ գաղափար չուներ սպասվող գանձի մասին:
Տարօրինակ ճգնավոր հորեղբայր Հարոլդից եղբորը և քրոջը ժառանգություն մնաց այդ թվում՝ խարխուլ ավտոտնակ:
Նախքան ավտոտնակի դռները բացելը՝ Քարերը ենթադրում էին, որ այնտեղ մի կույտ հնոտիք կտեսնեն, ինչպես հաճախ լինում է ծերունիների դեպքում:
Սակայն նրանք այնտեղ իսկական գանձարան հայտնաբերեցին:

Ավտոտնակում նոր տերերին սպասում էր ավտոմեքենա: Պարզվեց՝ հորեղբայր Հարոլդն ամենաիսկական Bugatti ուներ, ընդ որում՝ Type 57S Atalante: Մեր օրերում այդ հրաշքը մի քանի միլիոն դոլար արժե:

Bugatti-ի այդ մոդելը արտադրվել էր 43 օրինակով, դրանց հավաքումը վերջացել էր դեռևս 1937 թ.: Էքսցենտրիկ ծերունու նմուշը հարուստ պատմություն ունի:
Մի ժամանակ դրա տերը բրիտանացի արիստոկրատ Ֆրենսիս Քերսոնն էր:

Նա մոլի մրցարշավորդ էր, բայց Bugatti-ն հիմնականում ավտոտնակում կանգնած էր, քանի որ նա մեծ ավտոպարկ ուներ:
Ավելի ուշ հազվագյուտ ավտոմեքենան մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Հարոլդին այն անցավ 1955 թ.:

Իսկ 5 տարի անց արտոնագրի ժամկետի սպառման հետ կապված՝ նոր տերը այն ավտոտնակում թողեց, որտեղ մինչև վերջերս կանգնած էր:
Ըստ ամենայնի՝ Հարոլդը բավական կապված էր ավտոմեքենային:

Նրա իրերի մեջ ժառանգները շատ նամակներ գտան կոլեկցիոներներից, ովքեր ծերունուն աստղաբաշխական թվեր էին առաջարկել:
Սակայն մեքենան մինչև պապիկի մահը մնում էր ավտոտնակում նրան պատկանող դասական Aston Martin-ի հետ:

Ի վերջո, ավտոմոբիլային աշխարհի լեգենդն աճուրդում վաճառվեց:
Ժառանգները դրա դիմաց 4 մլն դոլար ստացան