1. Ստել եւ ինչ-որ բան թաքցնել զուգընկերոջից:

Եթե դուք դա անգամ անում եք հանուն սիրո՝ ուրիշի զգացմունքները պաշտպանելու համար, ինչ-որ բան թաքցնելը կարող է մեծ խնդիր առաջացնել, որի համար դուք հետո կարող եք ափսոսալ: Դուք պետք է այնպիսի հարաբերություններ ունենաք, որ միմյանց կարողանաք պատմել հնարավորինս ամեն ինչ:

 2. Ամբողջությամբ կապված չլինել մարդու հետ:

Կապվածությունը նշանակում է լինել զգայուն, միմյանց կարեւոր բաների մասին հարցեր տալ, օգնել դժվարին պահերին: Եթե դուք կապվածություն չունեք մարդու հետ, եթե նա ձեզ իր կողքին չի զգում, դա անդառնալի վնաս է հարաբերությունների համար:

 3. Լուռ դժգոհություն:

Այն պահին, երբ դուք կարտահայտեք ձեր կուտակված դժգոհության մասին՝ վնասը հարաբերություններին արդեն կհասցվի: Ինչ-որ բան խեղդելը, լռելն ու տանելը գրեթե միշտ բացասական հետեւանք է ունենում եւ ոչ ճիշտ մարտավարություն է: Դա փչացնում է ձեր հարաբերությունները եւ ենթագիտակցորեն ազդում ձեր վարքագծի վրա:

 4. Շփման անբավարարություն:

Ոչ միայն սովորական զրույց, այլեւ երբ դուք միմյանց ինչ-որ կարեւոր բան եք ասում: Իսկ եթե դուք իսկապես կարեւոր մանրամասներ միմյանց չեք պատմում, դա կարող է խնդիրներ առաջացնել:

 5. Համառություն, փոխզիջումներից հրաժարում:

Եթե յուրաքանչյուրն իրենը պնդի, ապա ոչ մի հարաբերություն էլ չի ստացվի: