Այս ամռան ամենահիթային երգը միանշանակ Լուիս Ֆոնսիի Despacito-ն է, որը հնչում է աշխարհի ցանկացած կետում։ Հայտնի երգի բազում վերակատարումներ կան։ Այն իսկական հիթ է դարձել նաեւ Հայաստանում:

Օրերս Despacito-ի իր cover տարբերակն է ներկայացրել Ելենա Երեւանը։ Նա Հյուսիսային պողոտայում տեսահոլովակ է նկարահանել, որն արագորեն տարածվել է համացանցում։

Հայուհու կատարումը պակաս հիթային չէ. այն հրապարակվել է սոցցանցերի ամենատարբեր էջերում՝ արժանանալով բազում հավանությունների եւ մեկնաբանությունների։