Համաշխարհային ռոքի լեգենդ Սերժ Թանկյանն ստեղծել է ռուսական արտադրության «Կոլովրատի մասին լեգենդը» բլոկբաստերի երաժշտությունը: Ֆիլմի պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևն ասում է, որ Թանկյանը ֆիլմը տեսնելուն պես ասել է, որ սիրով կցանկանա նրա համար երաժշտություն գրել: Ֆիլմը պատմում է 13-րդ դարում ռուսական իրականությունում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների, պատերազմների մասին: Ինչպե՞ս է ստեղծվել երաժշտությունն այս ֆիլմի համար, ի՞նչ ժանրի մեջ է ֆիլմի երաժշտական թեման և ինչպե՞ս են գնահատում ֆիլմի ստեղծողները մեր լեգենդար հայրենակցի աշխատանքը, պատմում է տեսանյութը: