Տեխասի համալսարանի գիտնականներից մեկը ձմերուկի օգտակարության մասին խոսելիս ասել էր. «Որքան շատ ենք ուսումնասիրում ձմերուկը, այնքան համոզվում ենք, թե մարդու մարմինն ամրացնող որքան օգտակար նյութեր են պարունակվում այդ մրգի մեջ: Մենք գիտեինք, որ այն շատ օգտակար հատկանիշներով է օժտված, սակայն յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո այդ հատկանիշների ցանկն ավելանում է»: Ըստ այդմ` ձմերուկի օգտակարության բուն պատճառը ցիտրուլինի պարունակությունն է, որը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը: Բացի այդ, ցիտրուլինը վերածվում է արգինին անվամբ ամինաթթվի, որը հրաշալիորեն սնուցում է սիրտը, արյունատար համակարգը եւ բարձրացնում է դիմադրողականությունը: Արգինինն, ըստ գիտնականների, օրգանիզմը մեզի միջոցով մաքրում է ամոնիակից եւ թունավոր այլ նյութերից: Ի դեպ, ցիտրուլինի ամենամեծ քանակ պարունակվում է ձմերուկի միջուկի սպիտակ հատվածներում, որը, սովորաբար, շատերը չեն ուտում: Ձմերուկի մեջ պարունակվում է գլյուկոզա, բուսաշաքար (րՈւՈՐՏջՈ), կալցիում, կալիում, հանքային աղեր, ֆոսֆոր, կարոտին, պեկտին, վիտամիններ B1, B2, C, PP, ասկորբինաթթու, ֆոլիաթթու` B9, մագնիում, նատրիում եւ այլ օգտակար նյութեր: Ձմերուկը հագեցնում է քաղցը, եւ միզամուղ հատկությամբ` մաքրում է օրգանիզմը շլակներից: Այն օգտակար է նեֆրիտի, հիպերտոնիկ հիվանդությունների, արյան շրջանառության, երիկամների հիվանդությունների համար: Նաեւ նիհարացնող, աղիները եւ ստամոքսը մաքրող, արյունաստեղծ հատկություն ունի: Միզապարկի քարերից եւս կարող եք ազատվել ձմերուկի միջոցով: Ձմերուկը իր հատկությունների շնորհիվ խորհուրդ է տրվում նաեւ կերակրող մայրերին եւ հղի կանանց:

Ձմերուկով դիետայի շնորհիվ ոչ միայն կարող եք քաշ գցել, այլեւ կկարգավորեք ձեր օրգանիզմի գործունեությունը: Այդպիսով նաեւ կմաքրեք ձեր երիկամները, միզատար խողովակները: Դիետան շատ հեշտ է` օրվա ընթացքում պետք է որքան հնարավոր է շատ ձմերուկ ուտել (եւ որեւէ այլ բան չուտել), իսկ եթե չդիմանաք քաղցին` քիչ քանակությամբ չորացրած սեւ հաց կերեք: Եթե դուք, օրինակ, 80 կգ եք, ապա օրվա ընթացքում պետք է ուտել 8 կգ ձմերուկ` յուրաքանչյուր 10 կգ-ի դիմաց` 1կգ: Այս դիետան 5 օրից ավելի պետք չէ կրկնել: Եթե 1-2 օր դիետան պահելուց հետո քաղցին չդիմանաք եւ վատ զգաք` դադարեցրեք այն, քանի որ տարբեր մարդկանց օրգանիզմներ տարբեր կերպ են արձագանքում այս կամ այն դիետային: Այս դիետայի դեպքում դուք կնիհարեք 3-6կգ: Դիետան ավարտելուց հետո կարող եք շատ արագ գիրանալ, եթե չհետեւեք ձեր սննդին: Հաջորդ մի քանի օրերին փորձեք ուտել կաթնաշոռ, ձու, ոչ շատ աղի պանիր, ջրով պատրաստված բրինձ, հնդկաձավար (չՐպփՍՈ), ձուկ, ձմերուկ, ոչ յուղոտ միս, հավ:

Ձմերուկը հրաշալի միջոց է երիկամների, լեղապարկի համար (հատկապես քարերի դեպքում կանխարգելիչ միջոց է): Այս միրգը խորհուրդ է տրվում նաեւ ցիռոզի, արթրիտի, նեֆրիտի, աթերոսկլերոզի, փորկապության դեպքում: Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որի շնորհիվ այն պարզապես անհրաժեշտություն է անեմիայով տառապողների համար: Շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Չմերուկը օրգանիզմից հեռացնում է խոլեստերինը: Օրվա ընթացքում նույնիսկ 150 գրամ ձմերուկի ընդունումը կարող է բավարարել օրգանիզմի մագնիումի պահանջը: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների համար լավ դեղամիջոց է: Ի տարբերություն մյուս մրգերի` թթուներ եւ աղեր չի պարունակում: Միզատար համակարգի եւ երիկամների համար խորհուրդ է տրվում օրական 2 բաժակ ձմերուկի հյութի մեջ ավելացնել 1 թ/գ մեղր եւ խմել սոված ստամոքսին: Օգտակար է ոչ միայն ձմերուկի մրգահյութը, այլեւ կեղեւից պատրաստված լուծույթը: Ամռանը կարող եք կանաչ կեղեւը չորացնել ջեռոցում եւ ձմռան ընթացքում օգտագործել: Չորացված կեղեւի վրա 1:10 համադրությամբ ջուր լցնել եւ եռացնել 5 րոպե: Թողնել սառչի եւ օրը 3-4 անգամ կես թեյի բաժակի չափով խմել: Չափազանց օգտակար է երիկամների, սրտի եւ այտուցների, ռեւմատիզմի համար: Ոչ միայն երիկամները մաքրում է ավազահատիկներից, այլեւ օրգանիզմում կուտակված լեղին է հեռացնում: «Ձմերուկով թերապիա» արտահայտությունը հայտնի է նաեւ կոսմետոլոգիայում: Ձմերուկն օգտագործվում է որպես դեմքի դիմակ, որը սնուցում է մաշկը եւ փայլ հաղորդում դեմքին: Ժողովրդական բժշկության մեջ ձմերուկը օգտագործվում է կոլիտների, հաստ աղիի բուժման համար: 80-100 գրամ ձմերուկի չորացրած կեղեւի վրա լցրեք 500 գրամ եռացրած ջուր, թողեք սառչի եւ օը 4-5 անգամ թեյի կես բաժակի չափով խմեք ուտելուց առաջ: Կարող եք ամռան ընթացքում շաբաթը 1 անգամ ձմերուկի օր հայտարարել, ուտել միայն ձմերուկ եւ մաքրել, բեռնաթափել օրգանիզմը: Խուսափեք ձմերուկի հետ աղ պարունակող որեւէ սննդամթերք օգտագործել` աղի ձուկ, աղի պանիր, եւ այլն (գոնե 2-3 ժամ հետո կերեք), քանի որ աղն, ինչպես հայտնի է, օրգանիզմում հեղուկ է կուտակում` արգելակելով դրա հեռացումը: Ձմերուկը աղի սննդամթերքի հետ խառնվելով` նոր հեղուկ կառաջացնի, որը չկարողանալով դուրս գալ օրգանիզմից` ավելորդ ծանրություն կառաջացնի, ինչը կվնասի սրտի աշխատանքին եւ այտուցներ կգոյացնի: