Բրիտանացի գիտնականների խումբը պարզել է խաչբառ լուծելու և գլխուղերի առողջության միջև եղած կապը: Մասնագետներն այս թեմայով զեկույց են ներկայացրել Լոնդոնում՝ AAIC 2017 միջազգային գիտաժողովի ժամանակ, հաղորդում է EurekAlert!-ը:

Գիտնականները հարցում են անցկացրել 50-ից բարձր տարիքի17 հազար առողջ մարդկանց շրջանում՝ միաժամանակ առաջարկելով մի քանի տրամաբանական խնդիրներ լուծել: Արդյունքում պարզվել է, որ խաչբառների տեսքով օրական մի քանի գլուխկոտրուկների լուծումը զգալիորեն նպաստում է ուղեղի առողջությանը և բարձրացնում նրա ակտիվությունը: 

«Մենք համեմատել ենք, թե ինչ հաճախությամբ են մարդիկ խաչբառներ լուծում և ինչպես են կատարում մեր հանձնարարությունները, որոնցով ստուգվում է տրամաբանությունը և հշողությունը»,- ասել է խմբի ղեկավար Քեյթ Վեսնեսը: Նրա խոսքով՝  հարցման այն մասնակիցները, ովքեր ավելի հաճախ են գլուխկոտրուկներ լուծում, ավելի հեշտ էին կատարում առաջադրանքները, այնպես, ինչպես դրանք կհաղթահարեին իրենցից 10 տարով ավելի երիտասարդները: