Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Օլգա Այվազյանը Tert.am Life–ին է տրամադրել ամառային հանգստի լուսանկարները և պատմել, թե որտեղ և ում հետ է հանգստացել։ Երգչուհին նշեց, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը նա կարևորելով հանգիստը կարողանում է հանգիստը կազմակերպել։

«Վերջերս եմ վերադարձել Եգիպտոսից։ 7 օրյա հանգիստս անցկացրել եմ ընկերներիս հետ։ Շատ լավ, ուրախ ժամանակ ենք անցկացրել։ Սիրում եմ ամառը հանգստանալ ծովափնյա քաղաքում, չնայած, որ իմ ամենասիրելի քաղաքը Երևանն է»,– ասաց Օլգան։

Եգիպտոսից հետո Օլգան իր ընկերների հետ նաև մի քանի օրով Սևանում են եղել։ «Շատ հաճելի է, երբ կարողանում ես ժամանակ գտնել ու քաղաքից դուրս գնալ։ Կարծում եմ այսքանով չեմ սահմանափակվի։ Դեռ ամառը չի վերջացել ու, անպայման, նորից ինչ–որ տեղ կմեկնեմ հանգստի»,– եզրափակեց նա։