Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այենը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին փոխանցել է Իրան այցելելու հրավերք: Իրանի պաշտպանության նախարար Դեհղանի հրավերքը փոխնացվել է դեկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Համաձայն այդ նույն աղբյուրի Իրանի նախարարը առաջարկել է Հասանովին ամրապնդել հարաբերությունները պաշտպանության ոլորտում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը իր հաղորդագրության մեջ հաստատում էր, որ իրանցի դեսպանը Զաքիր Հասանովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: