ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական բանակի կողմից հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին հայտնում է Asbarez-ը: 

«Այսօր մենք իմացանք շփման գծում հայկական ուժերի դեմ ադրբեջանական բանակի առանց դրդապատճառի հարձակման ժամանակ մեկ այլ հայ զինվորի սպանության մասին: Ադրբեջանը և նրա բանակը պետք է պատասխանատվության ենթարկվեն և անհերքելի է, որ այս վայրագությունը կազմակերպված է եղել Ազերի անվտանգության հաստատության ամենաբարձր մակարդկաների կողմից:

Պետք է ուղղակի նայել Ռամիլ Սաֆարովին տրված ստորաքարշության հիվանդ ցուցադրությանը հասկանալու համար, թե ինչպես է ադրբեջանական կառավարությունը փառաբանում այս բռնությունը: Սաֆարովը ոչ միայն չձերբակալվեց, այլև ներկայացվեց փողոցներում կազմակերպված շքահանդեսների միջոցով, նրան տրվեց նոր տուն և պաշտոնի բարձրացում: Բաքվի նոր մարդասպանը նույնպես արդարադատության առաջ չի կանգնի մինչև միջազգային հանրությունը չպահանջի վերջ տալ այս դաժանություններին»: