Արդեն երկար ժամանակ է խոսվում է այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի ռազմական գրոհային «AgustaWestland-TAI» ուղղաթիռներ։ Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, տրամադրվող 60 ուղղաթիռի համար Ադրբեջանը կվճարի 3 մլրդ դոլար։

«AgustaWestland-TAI» -երը զինված են թուրքական արտադրության «Aselsan» տեսակի սարքերով: Դրա մեջ ներառվում է կապի համակարգ, համակարգիչ, նավիգացիոն սարքեր ու սենսորներ, ինչպես նաև դիտարկման «AselIFLIR-300T» համակարգ, «Milder» ռադար։ 

Նշենք, որ ուղղաթիռը զինված է 3 20-միլիմետրանոց հրանոթներով, «օդ-երկիր» ու «օդ-օդ» կարգի կառավարվող հրթիռներով և 80 միլիմետրանոց հրթիռների չկառավարվող բլոկներով։

Կկայանա արդյոք գործարքը թե ոչ դեռ հստակ չէ, բայց այն, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանական և Թուրքական լրատվամիջոցները բարձրաձայնում են այդ մասին փաստ է: Ակնհայտ է նաև այն, որ գործարքից զատ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մեծ հաճույք են ստանում ռազմական տեխնիկայի հետ լուսանկարվելուց, ինչն էլ ավելի շատ նմանվում է քաղաքական PR ակցիայի, քան իրական գործարքի: