Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական Су-24-ը խոցելումիջադեպը: Կադիրովը մեղադրել է Թուրքիային նենգության մեջ և հավաստիացրել է, որ այս երկրի իշխանությունները դեռ երկար են զղջալու տեղի ունեցածի համար:

Կադիրովը մասնավորապես ասել է. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան շատ երկար կզղջա տեղի ունեցածի համար: Այսպես նենգորեն չեն գործում նրանք, ովքեր յուրաքանչյուր համար առիթով խոսում են ընկերության և համագործակցության մասին»:

Նշենք, որ ԱՄՆ իշխանությունները պահանջում են, որպեսզի Թուրքիան ուժեղացնի Սիրիայի հետ սահմանի հսկողությունը, որպեսզի կանխի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մուտքը Եվրոպա: