Եթե Ադրբեջանում մի պահ մտածեն, որ մեր կողմից առավելագույնը կարող է լինել բռնություններից զերծ մնալու վերաբերյալ բոլոր կողմերին կոչ անելը, դա կլինի կանաչ լույս հրադադարի ռեժիմի նոր խախտումների համար: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ասել է փետրվարի 5-ին կալիֆոռնիական «Հորիզոն» հեռուստաընկերության Horizon Live հաղորդման ընթացքում: