Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմից հետո , մի տեսանյութ սկսվեց պտտվել կայքերում , որտեղ Վազգենը խոսում է Սեյրան Օհանյանի մասին: Տեսանյությում մոտավոր այսպիսի բան է ՝ երբ Արցախյան պատերազմի ավարտից հետո գնում էինք Մոսկվա ՝ կողմերի հանդիպման, ես ինքնաթիռի մեջ տեսա, որ մեր ԳՇ պետի հագի շորերը հին են , ճղճղված են , ես ինձ այդ պահին վատ զգացի : Բայց երբ տեղ հասանք ու եկան ադրբեջանական պառտված բանակի գեներալները , գեղեցիկ համազգեստներով, մեդալներով , ես հասկացա, որ հաղթող բանակի սպայի շորերը պետք է կեղտոտ լինեն , պատերազմում կռվող սպայի շորերը պետք է ճղճղված լինեն:

Ու հիմա մեր համար անսովոր է, որ ինչ որ գնդի հրամանատար կարա լավ մեքենա քշի, կամ ինչ որ սպայի եթե մեքենա են նվիրում ու նա վերցնում է ուրեմն պետքա աշխատանքից ազատել նրան: Բայց չէ: Սպան իր կյանքը թողած ապրումա սարերում , քաղաքներից ու շատ վայելքներից հեռու, իրան կարելիա նվեր տալ ու ինքն էլ կարա էտ ընդունի: Բայց մենք մոռանում ենք , որ Վազգենը մի առիթով նաև ասելա , որ հայկական բանակի սպան պետք է ապրի ամենալավը, ամենապահովվածը...

Համաձայն եմ , կան դեմքեր, որոնք իրոք շատ են համը հանել ու ավելի շատ օգտագործում են համազգեստի աստղերը իրենց ծառայեցնելու համար , քան իրանք են ծառայում էտ աստղերին: Բայց պետք չի բոլորին մի աչքով նայել : Պետք չի տեսնել ՊՆ համարներով ինչ որ միջինից բարձր ավտոմեքենա ու սկսել անուն կպցնել :

Ես կողմ եմ , որ հայկական բանակի սպան ապրի ապահովված, քշի լավ մեքենա ու ունենա գոնե մի հատ սեփական , լավ բնակարան:

Հ.Գ. ու խոսքս ընդհանրապես Սեյրան Օհանյանի կամ ասենք Խաչատուրովի մասին չի: Մեկնաբանություններում չինքնահաստատվեք: