Դիմավորեք ՝ Տ-90Ս, արդեն Հայաստանում:

Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ։
Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ:

Տ-90Ս տանկը Տ-90-ի արտահանվող տարբերակն է։ Վերջինս Տ-72 տանկի արդիականացումն է ու հիմնական բնութագրերով նման է Տ-72-ին։ Այն ռուսական սպառազինության է ընդունվել 1992-ին:

Բացի Ռուսաստանից, Տ-90 տանկերը մտնում են նաև Հնդկաստանի, Ալժիրի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ:
Տ-90Ս տանկի գինը տարբեր աղբյուրների գնահատմամբ 2,77-ից 4,25 մլն ԱՄՆ դոլար է։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: