Անհրաժեշտ պահին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով շիայական գործոնին զուգահեռ Իրանը որպես մեկ այլ կարևոր լծակ փորձում է օգտագործել Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկներին:

Իրանը կասկածի տակ է դնում Ադբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարած տվյալները՝ նշելով, որ Ադրբեջանում ոչ թե 24 հազար պարսկախոս բնակչություն է ապրում, այլ 300 հազար, որոնց սրտերը մինչ այժմ կապված են իրենց հայրենիքին՝ Իրանին:

Իրանի պետական հեռուստառադիոընկերության 4-րդ ալիքն Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների (թաթեր) վերաբերյալ «Լահիջը՝ տուն տանող երկար ճանապարհը» խորագրով ռեպորտաժ է պատրաստել:

Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից: