Ամերիկական The National İnterest հրատարակչությունը հրապարակել է սենսացիոն հոդված, որտեղ գրում է հնարավոր ռազմական գործողությունների մասին ՝ Հայաստանում և Ադրբեջանում:

Բանն այն է , որ երբ ԱՄՆ-ի բանակը որոշում է խառնվել ինչ-որ այլ երկրների ռազմական գործողություններին , ապա դրանից որոշակի ժամանակ առաջ սկսում է նախապատրաստվել դրան՝ զորավարժությունների միջոցով: Զորավարժության պարտադիր պայմաններից մեկը այն է , որ զորավարժության համար նախատեսված տարածքը պետք է համապատասխանի այդ երկրներին: Մինչ բուն ռազմական գործողություններին մասնակցելը ԱՄՆ-ի բանակում գաղտնի է պահվում այդ երկրների անունները, բայց օգտագործվում են պայմանական անուններ, որոնք թույլ են տալիս կռահել այդ երկների իրական անունները:

Ամերիկայի ցամաքային զորքերի մարտական պատրաստվածության ծրագրում , պայմանական անունների մեջ կան ՝ Հայաստան և Ադրբեջան անվանումները:
The National İnterest-ը գրում է, որ ԱՄՆ-ի բանակի մարտական պատրաստվածության ծրագրում , 2015 թվականի ապրիլի դրությամբ, ստեղծվել են 5 պայմանական երկրներ՝ «с тяжелым прошлым»:Այդ երկրներին են ՝ Արիանա, Ատրոպիա, Դոնովիա, Գորգաս և Լիմարիա, որոնք ստեղծվել են Կովկասյան իրական բնապատկերների հիման վրա:
ԱՄՆ-ի ռազմական փաստաթղթերում նշվում է, որ զորավարժությունները անցկացվելու են պայմանական երկրներում պատերազմական իրավիճակում ռազմական գործողություններ կատարելու նպատակով: Այս փաստաղթերը հնարավոր է եղել ստանալ ԱՄՆ-ում ընդունված՝ ինֆորմացիայի ազատության մասին օրենքից հետո:

Համաձայն սցենարի , ամեն պայմանական երկրում գործում է իրական երկրի հետ կապ ունեցող որևե բան՝ քաղաքական կառուցվածք, էկոնոմիկա, ռազմական տեխնիկա և այլ առանձնահատկություններ: Փաստաթղթերում չի նշվում որևե իրական երկրի անուն, բայց նշվում են , որոշ իրավիճակներ և դեպքեր ՝ տվյալ երկրի հետ կապված:
Արիանան փաստաթղթերի տվյալներով նույնականցվում է Իրանի հետ: Արտոպիան և Լիմարիան նույնականացվում են Ադրբեջանի և Հայաստանի հետ: Փաստաթղթերում ասվում է, որ երկու երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում Нижняя Джанга նահանգի համար: Ռուսաստանը համապատասխանում է Դոնովիաին: Վրաստանը՝ Գորգասին:

Ըստ ԱՄՆ-ի բանակի փաստաթղթերի ուսումնասիրվում է ռազմական գործողության մոտ 800 սցենար ՝ տարբեր իրավիճակներում գործողություններ կատարելու համար:
The National İnterest-ը գրում է նաև, որ Ֆորտ Պոլկ բազան , որը տեղակայված է Լուիզիանա նահանգում , 2012 թվականին մասնակցել է զորավարժության , որտեղ ըստ սցենարի Արիանան (Իրանը) հարձակվում է Ատրոպիայի (Ադրբեջան) վրա և գրավում է ողջ նավթային հանքերը, իսկ ԱՄՆ-ի բանակը սկսում է ռազմական գործողություններ կատարել Ատրոպիայի (Ադրբեջան) կողմից ընդդեմ Արիանայի (Իրան):

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Աշոտ Ասատրյանը: