Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ այս գիշեր գնդակոծվել է Բաղանիս գյուղը։

«Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ։ Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- գրել է նա: