Երևանի Դավիթ Բեկ փողոցում, այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան ժամը 08.40-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել: Հրդեհ է բռնկվել Հայաստանի ՊՆ-ին պատկանող զինվորական հետևակի մարտական մեքենայում:

Ըստ նախնական տեղեկությունների, մեքենան հրդեհվել է տեղափոխման պահին: Այրվել է մեքենայի շարժիչը: Դեպքի վայր մեկնած հրշեջները մեքենայի շարժիչում առաջացած հրդեհը ժամանակին կարողացել են մարել: Տուժողներ չկան: