1. 1947 թվականին Միխայիլ Կալաշնիկովը AK-47 ինքնաձիգի գյուտի համար ստացավ Ստալինի առաջին կարգի մրցանակ և Կարմիր Աստղ մեդալ: Մրցանակը կազմում էր 150 հազար ռուբլի: Այդ գումարով կարելի էր գնել մոտ 10 Պոբեդա մեքենա, որի գինը այդ ժամանակ 16 հազար ռուբլի էր:

2. AK-47-ը զինվորական զինանոց է մտել 1949 թվականին: Նրա պաշտոնական անվանումն է «7,62-мм автомат Калашникова образца 1947 года» (АК-47): Ժողովրդական լեզվով այն անվանում են Կալաշ:

3. Սովետական միությունում բոլոր միջին դասարանների տղաները կարողանում էին քանդել-հավաքել AK-47:

4. AK-47-ի արտադրությունը շատ էժան է՝ իր պարզ մեխանիզմի շնորհիվ: Շատ երկրներում ինքնաձիգի արտադրության վրա ծախսվող գումարները հավասար են մեկ հավի գնին:

5. Սև շուկայում ինքնաձիգի գինը տատանվում է ՝ 10 դոլլար Աֆղանստանում, մինչև 3.8 հազար դոլլար Հնդկաստանում: ԱՄՆ-ում AK-47 կարելի է գնել 70-350 դոլլարի սահմաններում:

6. AK-47-ը ընդգրկված է « Գինեսի ռեկորդների գրքում » ,որպես ամենատարածված զենքը աշխարհում: Ներկայումս ամբողջ աշխարհում կա մոտ 100 միլիոն AK-47, դա նշանակում է ,որ յուրաքանչյուր 60 չափահաս բնակչին հասնում է 1 AK-47:

7. AK-47 են օգտագործում աշխարհի 106 երկների բանակներում: Ռուսական բանակում այն օգտագործում են արդեն 60 տարի:

8. AK-47-ը պատկերված է նաև մի շարք երկների զինանշանի վրա: Դրանք աֆրիկական երկներն են ՝ Զիմբաբվե, Մոզամբիկ, Բուրկինաֆասո, Կոնգո, ինչպես նաև Լիբանանի « Հեզբոլլահ » խմբավորման զինանշանի վրա:

9. Մի շարք աֆրիկական երկրներում մարդկանց տալիս են Կալաշ անունը, ի պատիվ AK-47-ի:

10. Աֆղանստանում AK-47-ին անվանում են Կալախան, որը նման է աֆղաներեն ընկեր բառին:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: