Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ ՀՀ երկու քաղաքաքացի կա, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»,- Twitter-ում գրել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա ՀՀ մեկ քաղաքացի։

Նշենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տվյալներով առնվազն 84 մարդ զոհվել է, իսկ 18-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Ինչպես հայտնել ենք, հսկայական բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում են Բաստիլի գրավման օրը: Նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածն արդեն անվանել է ահաբեկչական հարձակում: