«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur. am-ի հետ զրույցում նշեց խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը:

– Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում:

– Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում:

– Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում:

– Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում`Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի: