Լոնդոնը և Բաքուն ռազմական համագործակցության համաձայնության են եկել.

Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, լորդերի պալատի անդամ բարոնուհի Էմմա Հարրիեթ Նիկոլսոնի հետ:

Հանդիպման ընթացքում երկու կողմերը խոսել են ռազմական և ռազմատեխնիկական հետագա համագործակցության մասին:

Հիմա մեզ մնում է սպասել , թե Մեծ Բրիտանիան ինչ կերպ է փորձելու աջակցել Ադրբեջանի զինված ուժերին և ինչ ռազմատեխնիկական համագործակցության մասին է եղել խոսքը:
Սա նաև մեր բանակի ու երկրի ղեկավարների համար լուրջ նշան է, որ աշխարհի երեսին բացի Ռուսաստանից կան ուրիշ շատ երկրներով , որոնք կարող են նույնպես օգնել ու աջակցել ռազմական տեսանկյունից:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: