Թուրքիան ստում է՝ հայտարարելով, թե իսրայելական դեսպանատան վրա երեկվա հարձակումն իրականացնող անձը հոգեկան խանգարում ունի: Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է, որ հարձակում իրականացնող անձը՝ Օսման Նուր Չալիշքան, ով Քոնյայից է, դատական գործընթացի մեջ է եղել իսրայելական դեսպանատան հետ: Բացի սա՝ այս անձը հանդիսանում է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության անդամ, որի ծայրահեղական թևն է համարվում «Գորշ գայլեր» խմբավորումը: Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ամիրա Օրոնը նույնպես ակնարկել է, որ կասկածում է տվյալ մարդու հոգեկան խնդիրներ ունենալու մեջ: Նրա պնդմամբ, որպեսզի հայտնաբերես մարդն արդյոք ունի հոգեկան խնդիրներ, եթե իհարկե դա ընդգծված և ցայտուն չի երևում, պետք է անցնի երկաժամկետ բժշկական զննություն, մինչնդեռ հարձակումից ժամեր անց հայտարարվեց, որ տվյալ անձն ունի հոգեկան շեղվածություն:

Կիլիկիա Հայաստան