Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին:

Հանդիպմանը Ֆրանսուա Ռոշբլուանը կիսվել է առաջնագծից ստացած իր տպավորություններով և վստահեցրել, որ իրենք այսուհետ ևս ամեն ինչ անելու են Արցախի անկախության դե-յուրե ամրագրման համար:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով, բանակի հրամանատարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրադրությանը: