Թուրքերը քիչ-քիչ հասնում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման «միջնորդ» դառնալու իրենց վաղեմի ցանկությանը։ Իսկ թուրքերի ախորժակը բացել է Ռուսաստանը իր էներգետիկ նախագծերով, որոնց առանցքային օղակներն են կազմում Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ Լավրովի հայտարարությունները հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման և Արցախյան հիմնախնդրի մեջ Թուրքիայի դերակատարության մասին, ըստ էության, բացահայտում է դեռևս ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ի մտադրությունները և գրողի տարած լավրովի լիստի բովանդակությունը։
Մեր հյուսիսային՝ ոչ բարով ռազմական դաշնակիցը իր էներգետիկ ծրագրերի համար Թուրքիան կդարձնի միջնորդ, իսկ ի՞նչ է անելու այդ ժամանակ մեր ԱԳԳ-ն, ռուսական շահը ներկայացնող մեր Էձիկ Նալբանդյանը մի՞թե դեմ պետք է գնա այս պարտադրանքին, իհարկե՝ ոչ։

Արցախի հարցի շուրջ մեզ համար չափազանց աննպաստ իրավիճակ է ստեղծել ՌԴ-ն։ Իսկ եթե այլ դաշնակիցներ չփնտրենք Արևմուտքում, որը չափազանց վատ փոխհարաբերությունների հետ է մեր թշնամիների հետ, ուրեմն՝ հերթական անգամ ռուսը մեր տարածքները հանելու է առուծախի՝ մեր գոյությունը դնելով վտանգի տակ։

Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: