ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ձմեռային զորակոչի կարգը։

Որոշման նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը։

Համաձայն նախագծի՝ 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով, ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով կստեղծվեն մարզային զորակոչային հանձնաժողովներ, կհաստատվի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետն է 2016 թվականի նոյեմբերից 2017 թվականի հունվարը: